
Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թեհրանը պետք է փոխի իր հայտարարությունների տոնը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ «Նրանք քաղաքավարի չեն խոսում, բայց պետք է խոսեն»,- նշել է նա:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ «ԱՄՆ-ն պետք է բացատրի», թե ինչու է հարձակվել Իրանի վրա բանակցությունների ընթացքում և «երաշխավորի, որ դա այլևս չի կրկնվի»։ Նա նաև կարծիք էր հայտնել, որ Միացյալ Նահանգները «պետք է փոխհատուցի Իրանին պատճառած վնասը»։