Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանից բռնագանձման պահանջ է ներկայացվել


Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


 


Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը:


 


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝


 


 


2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.


1 իրավաբանական անձում մասնակցություն.


14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Դիտումների քանակ12

Leave a Comment