Fiverr-ի եկամուտը երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է գրեթե 15%-ով։ Սա պայմանավորված է ԱԲ ծառայությունների, ինչպիսիք են, օրինակ՝ ԱԲ գործակալներն ու աշխատանքային գործընթացների ավտոմատացումը, բարձր պահանջարկով։
Գլխավոր գործադիր տնօրեն Միխա Քաուֆմանը նշել է, որ ֆրիլանսերներն օգնում են լրացնել բացը ԱԲ գործիքների և իրական բիզնես խնդիրների միջև։
Քաուֆմանի խոսքով՝ Fiverr-ի ֆրիլանսերները «մեծացել են ԱԲ-ի հետ» և տեխնոլոգիաներն ավելի արագ են յուրացնում, քան լրիվ դրույքով աշխատող մասնագետները, ինչը զգալիորեն բարձրացնում է նրանց աշխատանքի որակն ու արդյունքները։ Նա նաև հավելել է, որ ԱԲ ոլորտում ընկերության ջանքերը կարող են ապագայում խթանել շուկայական այդ սեգմենտի աճին ընկերության ֆրիլանս հարթակում՝ չնայած այս եռամսյակում գրանցած 2% անկմանը։
PYMNTS-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ թեև գեներատիվ ԱԲ-ն բարձրացնում է արդյունավետությունը, այն դեռևս պահանջում է մարդու կողմից ներգրավվածություն։
Շատ ոլորտներում ԱԲ-ի կողմից իրականացվող գործառույթների 50-ից 100%-ը պահանջում է մարդկային միջամտություն ու վերահսկողություն, հատկապես ապրանքների, ծառայությունների և ներքին հաղորդակցման գործընթացներում։