Հայաստանի ներկայացուցիչը Թաիլանդում արծաթե մեդալ է ստացել «Աշխարհագրության» 21-րդ միջազգային օլիմպիադայում

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սաթի Հայրապետյանն արծաթե մեդալ է ստացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Օլիմպիադայում ՀՀ-ն ներկայացրել է ևս 3 մասնակցի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Նարե Պողոսյանին և Հայկ Անտոնյանին, «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Վահագն Ալոյանին։

Հայաստանի թիմը ղեկավարել են Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ, «Քվանտ» վարժարան) և Գոռ Ալեքսանյանը (ԵՊՀ):

Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Այն անցկացվել է երեք փուլով. առաջին օր՝ տեսական առաջադրանքներ, երկրորդ օր` երկու ենթափուլերից բաղկացած դաշտային հետազոտություններ և երրորդ օր՝ մուլտիմեդիայի երկու առաջադրանք։

Leave a Comment