«Շատ կարևոր է ինձ համար, որ հղիության ընթացքում հնարավոր լինի ճանապարհորդել». Լուսինե Թովմասյան

Մոդել, հաղորդավար Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում կիսվել է ամառային հանգստի լուսանկարներով: Գրում է Tert.am-ը:

«Շատ կարևոր է ինձ համար, որ հղիության ընթացքում հնարավոր լինի ճանապարհորդել։ Իհարկե, առաջին հերթին անհրաժեշտ է բժշկի թույլտվությունը և, իհարկե, լավ ինքնազգացողությունը։

Բայց ինչ էի ուզում ասել՝ ամենակարևորն այն է, որ վստահես քո բժշկին։ Որ նա լինի թեթև, չծանրացնի իրավիճակը և ամեն փոքր հարցով քեզ չվախեցնի, որպեսզի կարողանաս խաղաղ ու թեթև անցկացնել քո կյանքի արդեն իսկ ամենաբարդ, բայց նաև ամենագեղեցիկ շրջանը»,- լուսանկարներին կից գրել է Լուսինեն:

Leave a Comment