Այսօր 3 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ այսօր 3 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

Այսօր 3 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում


ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․  Վթարային աշխատանքներով պայմանավորված, այսօր 3 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։


Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ա.Հեքիմյան /Արաբկիր 49 փ., Մ.Յակոբսենի /Արաբկիր 51 փ., Է.Բյուզանդ /Արաբկիր 53 փողոցների ջրամատակարարումը:


«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշված է հաղորդագրության մեջ։


Leave a Comment