Aurora News | Բռնագանձման պահանջ՝ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Մայի Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝

– 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.

– 1 իրավաբանական անձում մասնակցություն.

– 14 միլիոն 203 հազար դրամ, որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Leave a Comment