Կիևին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա

Քաղաքականություն

01.08.2025 | 10:20

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, նրանց թվում երեք երեխա կա, հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, փոխանցում է Current Time-ը։

Հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 31-ին։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով վնասվել է ավելի քան հարյուր օբյեկտ՝ բնակելի շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական հաստատություններ և համալսարան։

Գիշերը և առավոտյան փրկարարները ինը հարկանի շենքի փլատակների տակից դուրս են բերել ևս 10 զոհվածի մարմին, այդ թվում՝ երկու տարեկան երեխայի։ Եվս 159 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 16 երեխա։

 

 

Leave a Comment