Լավրով. Մինսկի խումբը չկարողացավ երկխոսության պայմաններ ստեղծել

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել երկխոսության պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջեւ։

Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարը այս մասին գրել է «Ռոսիյսկայա գազետա»-ում այսօր հրապարակված «Հելսինկյան ակտի կես դարը. սպասումներ, իրականություն, հեռանկարներ» հոդվածում։

 

«ԵԱՀԿ-ն ձախողվեց նաեւ Լեռնային Ղարաբաղում։ Մինսկի խումբը այսպես էլ չկարողացավ երկխոսության պայմաններ ստեղծել հակամարտող կողմերի միջեւ, եւ այն բանից հետո, երբ նրա արեւմտյան մասնակիցները հրաժարվեցին Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, այն ամբողջությամբ կորցրեց իր իմաստը», – գրել է Լավրովը։ 

Leave a Comment