
Չինաստանի հյուսիսում հեղեղումների հետևանքով զոհվել է 70 մարդ, ավելի քան 30-ը համարվում է անհետ կորած, հաղորդում է Associated Press-ը։ Տուժած շրջաններից տարհանվել է ավելի քան 80 հազար մարդ։ Ողբերգական իրավիճակ է ստեղծվել Պեկինի ծերանոցներից մեկում, որտեղ 30 մարդ է մահացել: Այնտեղ բնակվում էր 69 տարեց, որոնցից 55-ը հաշմանդամություն ուներ։