Թրամփը հայտարարել է Ուիտկոֆի՝ Ռուսաստան այցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը կայցելի Ռուսաստան։
«Նա մեկնում է Իսրայել, իսկ հետո, հավատացեք թե ոչ, Ռուսաստան», – Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Թրամփը՝ պատասխանելով Ուիտկոֆի արտասահմանյան այցելությունների մասին հարցին։
Հուլիսի 14-ին Թրամփը սպառնացել է Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա սահմանել 100% երկրորդային մաքսատուրքեր, եթե Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի։ Սկզբում Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի համար սահմանել էր 50 օրվա ժամկետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, սակայն հուլիսի 28-ին այն կրճատվել է մինչև 10-12 օր։
Հուլիսի 29-ին ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանին իր 10-օրյա վերջնագրի ժամկետը լրանալու է օգոստոսի 8-ին։ Ամերիկացի առաջնորդն հիասթափություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, ով չի արձագանքել նրա սպառնալիքներին։ Թրամփը խոստացել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը կայցելի Ռուսաստան։
«Նա մեկնում է Իսրայել, իսկ հետո, հավատացեք թե ոչ, Ռուսաստան», – Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Թրամփը՝ պատասխանելով Վիտկոֆի արտասահմանյան այցելությունների մասին հարցին։
Հուլիսի 14-ին Թրամփը սպառնացել է Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա սահմանել 100% երկրորդային մաքսատուրքեր, եթե Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց չգրանցվի։ Սկզբում Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանին սահմանել էր 50 օրվա ժամկետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար, սակայն հուլիսի 28-ին այն կրճատվել է մինչև 10-12 օր։
Հուլիսի 29-ին ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանին իր 10-օրյա վերջնագրի ժամկետը լրանալու է օգոստոսի 8-ին։ Ամերիկացի առաջնորդը իր հիասթափությունը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, ով չի արձագանքել նրա սպառնալիքներին։ Թրամփը խոստացել է 10-օրյա ժամկետի լրանալուց հետո երկրորդային մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգակիրներ գնող երկրների վրա:

Leave a Comment