ՏԱՍՍ-ը հեռացրել է «Ստեփանակերտ» անվանումը Ադրբեջանի սպառնալիքից հետո. Հովհաննես Այվազովսկու արձանի ապամոնտաժման հետքերով

Ստեփանակերտում ապամոնտաժել
են Հովհաննես Այվազովսկու արձանը: Ռուսաստանի նախագահի
՝  միջազգային
մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դատապարտել
է Բաքվի այս քայլը և այն համարել «ոչ բարեկամական ակցիա»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հերթական սուտ է համարել
Շվիդկոյի պնդումն առ այն, որ «Ադրբեջանում վերացնում են ռուսական մշակույթը»:

Այնուհետև Հաջիզադեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության ՏԱՍՍ պետական
լրատվական գործակալության հրապարակված հոդվածում «Ստեփանակերտ» անվանման գործածմանը
և դա համարել «անհարգալից վերաբերմունք և վիրավորական քայլ Ադրբեջանի տարածքային
ամբողջականության հանդեպ»:

«ՏԱՍՍ լրատվական գործակալությունից ներողություն և համապատասխան շտկումներ
ենք ակնկալում։ Հակառակ դեպքում, օրենքի համաձայն, կարող են ձեռնարկվել համապատասխան
միջոցներ Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է https://t.me/ararathau-ն,
Ադրբեջանի սպառնալիքից հետո ՏԱՍՍ-ը հեռացրել է «Ստեփանակերտ» անվանումը:

 

 

 

Leave a Comment