Ծանրամարտի ԵԱ-ում Հայաստանի պատանիների հավաքականը ճանաչվել է թիմային հաշվարկի հաղթող

Հայաստանի պատանիների հավաքականը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ճանաչվել է թիմային հաշվարկի հաղթող, հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Հայաստանի տղաների թիմը դարձել է լավագույնը Միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի շնորհիվ:

Ավելի վաղ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էին դարձել Գրիգոր Ղազարյանն ու Հարություն Հովհաննիսյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Դարմոյանը: Առանձին վարժություններում մեդալներ էին նվաճել Դավիթ Առաքելյանը, Կարապետ Կարապետյանը, Ալեն Զուրաբյանը:

Leave a Comment