Ողբերգական վթար․ մահացել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա․ ՌԴ



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ



Ռուսաստանի Դաշնության Պենզայի մարզում սարսափելի վթար է եղել, որի հետևանքով մահացել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։

Վաղ առավոտյան Մոկշանսկի շրջանում բախվել են Datsun և Chevrolet մակնիշի մեքենաներ։ Մեքենաների արագությունը մեծ է եղել, դրանց մասերը թռչել են տասնյակ մետրեր։

Վեց մարդ մահացել է, մեկ տուժած հոսպիտալացվել է ծանր վիճակում։ Ոստիկանությունը պարզում է մահացու վթարի պատճառը։ Բախման վայրում ճանապարհը չոր և հարթ է եղել։



Leave a Comment