
«Այն, ինչ արվում է եկեղեցու դեմ, նպատակ ունի եկեղեցուն փորձել խեղճացնել։ Եկեղեցին այն կառույցն է, որը մեծ հնարավորություններ ունի՝ միացնելու ժողովրդական մասսաները»,- «ՓԱԿ TV»-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցին հզոր կառույց է, որը շատ հարցերում կարող էր դուրս գալ վարչապետի ոչ պետականամետ, ոչ հայամետ քաղաքականության դեմ։ «Այն, ինչ այսօր անում է վարչապետը, ոչ պետականամետություն է, ոչ հայամետություն»,- նշել է Ասլանյանը՝ ընդգծելով, որ վարչապետի միակ նպատակը ամեն գնով մինչև ընտրությունները իր հեղինակությունը բարձրացնելն է, հասնել նրան, որ վերընտրվի։