Ռուս գործարարների կարողությունն ավելացել է ավելի քան 20 միլիարդ դոլարով. Bloomberg

Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 20,163 միլիարդ դոլարով, ըստ Bloomberg գործակալության կողմից հրապարակված Bloomberg Billionaires Index-ի, որը հաշվարկվում է, մասնավորապես, ընկերությունների բաժնետոմսերի արժեքի հիման վրա։
Bloomberg Billionaires Index-ի համաձայն՝ Telegram մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովը տարեսկզբից վաստակել է 3,27 միլիարդ դոլար, նրա կարողությունը կազմել է 14,3 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանի ամենամեծ երկաթի հանքաքար արտադրող «Մետալոինվեստ» ընկերության բաժնետեր Ալիշեր Ուսմանովի կարողությունն աճել է 3,12 միլիարդ դոլարով՝ հասնելով 16,3 միլիարդ դոլարի։
Ամենամեծ կորուստները կրել է NLMK-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ նրա կարողությունը նվազել է 3,58 միլիարդ դոլարով՝ հասնելով 22,2 միլիարդ դոլարի։
2012 թվականի մարտից ի վեր գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է մոլորակի 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին տեղեկատվություն։

Leave a Comment