Շիրակի մարզում բախվել են «ՄԱԶ» բեռնատարը և Toyota Camry-ն․ վերջինիս վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել

Հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։25-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 101 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հովհաննես Վ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 56-ամյա Արարատ Ղ․-ի վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով «Toyota Camry»-ի վարորդին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a Comment