Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-մայիս

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2025թ. հունվար-մայիս

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիսին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 3․02 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն նվազել են 57․38%-ով կամ 4․1 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալներն նվազել են 7․43%-ով կամ 88 մլն դոլարով և կազմել 1․1 մլրդ դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 36․3%-ը։

Երկրորդը ԱՄԷ-ն է՝ 862․5 մլն դոլար, -74․02% կամ -2․46 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 28․55%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 210․8 մլն դոլար, -67․82% կամ -444․3 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 6․98%-ը։

Leave a Comment