
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիսին ներմուծման ծավալները Հայաստան կազմել են 4.89 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ներմուծման ծավալներն նվազել են 41.96%-ով կամ 3.5 մլրդ դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալներն նվազել են 68.42%-ով կամ 3.8 մլրդ դոլարով և կազմել 1.76 մլրդ դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ներմուծման 36.07%-ը։
Երկրորդը Չինաստանն է՝ 528.9 մլն դոլար, +49.47% կամ 175.05 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում ներմուծման 10.81%-ը։
Եռյակը եզրափակում է Վրաստանը՝ 281.6 մլն դոլար, -2.37% կամ +6.8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ներմուծման 5.76%-ը։