Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ-ն չի կարողացել արդյունավետ գործել. Լավրով


Միջազգային

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բողոքել է, որ ԵԱՀԿ-ն չի կարողացել արդյունավետ գործել Լեռնային Ղարաբաղում: Այս մասին նա խոսել է RG.ru-ում հրապարակված «Հելսինկյան ակտի կես դարը. Ակնկալիքներ, իրականություն, հեռանկարներ» հոդվածում։

Նրա խոսքով՝ Մինսկի խումբը «չի կարողացել երկխոսություն հաստատել» հակամարտության կողմերի միջև, և այն բանից հետո, երբ արևմտյան մասնակիցները դուրս եկան Ռուսաստանի հետ փոխգործակցությունից, «դա կորցրեց իր ողջ իմաստը»:


«Ռուսական զենքը, ինչպես արդեն ասացի, օգտագործվել է յոթ անվիճելի ադրբեջանական շրջաններ գրավելու և ամրաշինություններ ու մարտական գծեր կառուցելու համար, ինչը ցույց է տվել, որ ծրագիրը այդ տարածքները շատ երկար ժամանակ պահելն էր:

Եվ որոշ վերլուծաբաններ նշել են, որ այդ ամրաշինությունների բնույթը ենթադրում է, որ նրանք ընդհանրապես չէին պլանավորում դրանք վերադարձնել Ադրբեջանին», – ասել է Լավրովը:

Leave a Comment