Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա օդային հարձակման հետևանքով վնասվել է «Ադրբեջանի տունը», գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ըստ Ուկրաինայի ադրբեջանցիների խորհրդի տնօրեն Էլշադ Իբրահիմովի՝ շենքի առջևի և հետևի կողմերում կոտրվել են պատուհանները, վնասվել են վարագույրներն ու կահույքը, տուժածներ չկան։
Նշենք, որ հուլիսի 31-ին Ռուսաստանը օդային հարված է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 հարձակողական անօդաչու թռչող սարքեր և 8 հրթիռ։
