Ռուսական բանակը ստացել է առաջին «Օրեշնիկ» հրթիռային համակարգը․ Պուտին


Միջազգային

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զինված ուժերը ստացել են առաջին սերիական «Օրեշնիկ» հրթիռային համակարգը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պետության ղեկավարի խոսքը։


Նոր զինատեսակի մանրամասները պաշտոնապես չեն բացահայտվում, սակայն Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկին նախկինում նշել էր, որ «Օրեշնիկ»-ի զանգվածային արտադրությունը կբարձրացնի երկրի ռազմական ներուժը և «կսթափեցնի ՆԱՏՕ-ին»։

Այս համալիրի ընդունումը զինուժի տրամադրության տակ դիտարկվում է որպես մի նոր քայլ Ռուսաստանի պաշտպանական տեխնոլոգիաների ամրապնդման ուղղությամբ։

 

Leave a Comment