ՀՐԱՏԱՊ. Աղմկոտ գործերով հայտնի փաստաբանը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին եւ ոչ միայն

Բաց հայտարարություն Հայաստանի կառավարությանը, ՄԱԿ-ին, Յունեսկոյին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին
  
Այն,որ բնական իրավունքի նորմ համարվող արժանապատվությունը տարիներ առաջ  հարկադրաբար խլվեց  հայերից հանրահայտ փաստ է։Հանրահայտ փաստ է նաև ,որ գալու է 
հատուցման ու պատասխան տալու ժամը։Ժամ,որին արժանի  պիտի լինես քո հավատքով ,աշխատանքով ,պարտադիր պայման ‘միասնաբար։
      Արձանագրում եմ,որ Այվազովսկու կտավների ուժն աշխարհ է վերափոխել,սերունդներ են կրթվել ,դաստիարակվել,հզորացել։Այժմ,աշխարհի տիրակալներ ձեր,բոլորիդ աչքի առաջ հերթական վանդալիզմն է տեղի ունեցել։
 համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին (Իվան Կոնստանտինովիչ Այվազյան) հանդիսանում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համամարդկային մշակութային ժառանգության մաս։ Ադրբեջանի կողմից նրա հուշարձանի վնասումը կամ վերացումը միջազգային իրավունքի և մշակութային պաշտպանության հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է։

1. 1954 թ. Հաագայի կոնվենցիա՝ «Զինված բախումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին»

Հոդված 1 – արձաններն ու արվեստի գործերը դասվում են մշակութային արժեքների շարքին։

Հոդված 4(3)  պետությունները պարտավոր են ձեռնպահ մնալ մշակութային արժեքների վնասումից՝ անգամ խաղաղ պայմաններում։
 ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. և 2005 թ. կոնվենցիաներ

2003 թ․ Կոնվենցիա՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին։

 

 Ադրբեջանը  պարտավոր է հարգել հայ ժողովրդի մշակութային ինքնությունը։
 ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիր (ՔՓԻԴ, 1966 թ.)

Հոդված 27 – ազգային փոքրամասնությունները իրավունք ունեն պահպանել իրենց մշակույթը, լեզուն և ավանդույթները։
. ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիա (1965 թ.)

Հոդված 5 – արգելում է խտրական վերաբերմունքը ազգային կամ էթնիկ պատկանելության հիմքով՝ հատկապես մշակութային իրավունքների ոլորտում։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) դեռևս Տիմբուկտուի գործով ամրագրեց, որ մշակութային արժեքների միտումնավոր ոչնչացումը կարող է դիտարկվել որպես հանցագործություն Menschlichkeit-ի (մարդկայնության դեմ ուղղված) համատեքստում։

 

Այվազովսկու արձանի ոչնչացումը չունի որևէ իրավաչափ հիմնավորում և փաստացի հանդիսանում է՝

ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆ

Ազգային ատելության հիմքով մշակութային ժառանգության դեմ 

Այս գործողությամբ Ադրբեջանը ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, այլ նաև խոչընդոտում է մշակութային երկխոսության և հաշտեցման գործընթացները տարածաշրջանում,

 

 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 
   Հայցում եմ,.

1. Միջազգային համապատասխան կառույցների կողմից Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական և իրավական գնահատական։

 

 

2, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների միջամտություն՝ մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ։
  Փաստաբան’ Լևոն Բաղդասարյան։

Leave a Comment