NewsArm.live | Նատալյա Օրեյրոյի նոր ֆոտոշարքը






Life


Դերասանուհի Նատալյա Օրեյրոյին համաշխարհային ճանաչում բերեց առաջին հերթին «Cambio dolor» սինգլը և «Վայրի հրեշտակը» բազմասերիանոց արգենտինական հեռուստասերիալում գլխավոր՝ Միլագրոսի դերակատարումը:

48-ամյա դերասանուհին բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում:  Ներկայացնում ենք նրա վերջին ֆոտոշարքը, որը Նատալյան հրապարակել է իր ինստագրամյան էջում:

Հիշեցնենք՝ 2019 թվականին դերասանուհին ժամանել էր Հայաստան: Լրագրողների հետ զրույցում Նատալյան պատմել էր, որ Հայաստանում հասցրել է «շատ երկար հաց» ուտել` նկատի ունենալով հայկական լավաշը։ Բուսակեր երգչուհին Հայաստանում միս չէր կերել, բայց հասցրել էր համեղ ուտեստներ փորձել։ 

«Ես լավատես մարդ եմ, բայց շատ եմ աշխատում և հետևողական եմ իմ ցանկությունների նկատմամբ։ Երբեմն, չափազանց շատ աշխատանքն ինձ բերում է տխուր հոգեվիճակի։ Դա տարօրինակ է, որովհետև թվում է, եթե մարդը զբաղվում է իր սիրելի աշխատանքով, պիտի միշտ երջանիկ լինի, սակայն շատ կարևոր է, որպեսզի հանգստին, ընտանիքին և աշխատանքին տրամադրված ժամանակի միջև հավասարակշռություն լինի»,- ասել էր դերասանուհին: 





Leave a Comment