Անցած շաբաթվա ընթացքում ռուսական զինուժը, հատուկ ռազմական գործողության շրջանակներում, վերահսկողություն է սահմանել 7 բնակավայրի նկատմամբ, հինգը՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, մեկը՝ Դնեպրոպետրովսկի, մյուսն էլ Զապորոժիեի շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը թշնամու պաշտպանության խորքում և ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար քաղաքը։ Շարունակելով գործողությունները ԴԺՀ-ի և Դնեպրոպետրովսկի շրջանի տարածքում՝ ազատագրվել են ԴԺՀ-ի Բոյկովկա, Բելգիյկա, Նովոուկրաինկա բնակավայրերը, ներթափանցելով թշնամու պաշտպանության խորք՝ ազատագրվել են ԴԺՀ-ի Զելյոնի Գայ, Դնեպրոպետրովսկի շրջանի Մալիևկա, Զապորոժիեի շրջանի Տեմիրովկա բնակավայրերը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։վ