Այսօրվանից ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենն եմ․ Սարիկ Մինասյան


Ներքաղաքական

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Այսօրվանից ստանձնելու եմ ՀԷՑ-ի Շիրակի մարզային կառույցի տնօրենի պաշտոնը:

Ինչպես ինձ վստահված բոլոր պաշտոններում, այստեղ ևս ծառայելու եմ երկրիս՝ ի շահ մեր պետականությանը, ի շահ Հայաստանի Հանրապետությանը:

Մեր երկրի էներգետիկ ոլորտը, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ամրապնդվի, ուղղի մեջքն ու իրական զարգացման ճանապարհին կանգնի:

Մեծ պատիվ եմ համարում իմ ներդրումն ունենալ ոլորտի կայունացման գործընթացում:

Վստահ եմ՝ սպառողը կարճ ժամանակ անց զգալու է այն դրական փոփոխությունները, որոնց հասնելու ենք:

Leave a Comment