Հետաքրքիր շրջադարձ կամ ինչպես ռուսները գերեցին բրիտանացի բարձրաստիճան զինվորականներին


Վերլուծություն

Ա­մեն դեպ­քում, թե ինչ ի­րա­վի­ճակ կկա­ռուց­վի հա­րավ­կով­կաս­յան տա­րած­քում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=319488&l=am), ե­ղել եւ մնում է կախ­ված այն հա­րա­բե­րութ­յու­ննե­րից, ո­րոնք ձե­ւա­վոր­վում են Մոսկ­վա­յի եւ Թ­րամ­փի վար­չա­կազ­մի մի­ջեւ: Այս ուղ­ղութ­յամբ, թեեւ սրա­ցում­նե­րի պա­կաս չկա, բայց նաեւ հար­ցերն էլ քիչ չեն:

­Թե ինչ ի­մաստ ու­ներ, երբ Թ­րամ­փը հենց Բրի­տա­նիա­յի վար­չա­պե­տի հետ հան­դի­պու­մից հե­տո հայ­տա­րա­րեց Մոսկ­վա­յի հետ նոր սրա­ցում­նե­րի մա­սին, պտտվում են մի քա­նի հիմ­նա­կան վար­կած­ներ: Դ­րան­ցից մեկն էլ կապ­ված է նե­րա­մե­րիկ­յան ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ: Այն է՝ շա­րու­նա­կում են ակ­տի­վո­րեն սրել Դո­նալդ Թ­րամ­փի եւ Ջեֆ­րի Էպշ­տեյ­նի ջերմ ըն­կե­րութ­յան թե­ման՝ մշտա­կան ռե­ժի­մով դա հաս­տա­տող նոր փաս­տեր հրամց­նե­լով: Արդ­յուն­քում, շատ փոր­ձա­գետ­նե­ր հենց ման­կապղ­ծութ­յան կազ­մա­կեր­պիչ Էպշ­տեյ­նի եւ Թ­րամ­փի հին կա­պե­րի մա­սին ներ­կա սկան­դա­լով են բա­ցատ­րում ԱՄՆ նա­խա­գա­հի ներ­կա գե­րակ­տի­վութ­յու­նը, այդ թվում` ռու­սա­կան ուղ­ղութ­յամբ: Այ­սինքն, իմպիչ­մեն­տի ձգող թե­ման թե­ժաց­նում են գլո­բա­լիստ­նե­րը, եւ շա­տե­րը կար­ծում են, որ Թ­րամ­փը ստիպ­ված է ըն­դա­ռաջ գնալ սկան­դա­լը մեղ­մե­լու հա­մար: Բայց նաեւ, որ Թ­րամ­փի ներ­կա եւ նախ­կին շատ կողմ­նա­կից­ներ եւս շատ ակ­տիվ են այս հար­ցում, հաշ­վի առ­նե­լով, որ Թ­րամ­փը խոս­տա­ցել է Էպշ­տեյ­նի գոր­ծի եւ բան­տում նրա «ա­նակն­կալ» մահ­վան պատ­մութ­յան հետ կապ­ված բո­լոր փաս­տաթղ­թե­րը բա­ցա­հայ­տել, սա­կայն ա­մեն կերպ խու­սա­փում է դրա­նից: Այ­սինքն, որ այս ծու­ղա­կից ել­քը խո­շոր մի­ջազ­գա­յին սրա­ցումն է, ո­րը հան­րա­յին հիմ­նա­կան ու­շադ­րու­թյունն այդ ուղ­ղութ­յամբ կգրա­վի` մեղ­մե­լով Էպշ­տեյ­նի գոր­ծի հետ կապ­ված ճնշում­նե­րը: Բայց կհա­ջող­վի՞, երբ մշտա­կան ռե­ժի­մով նման տե­սա-ֆո­տո­փաս­տեր են ի հայտ գա­լիս:

Այս ֆո­նին՝ Թ­րամ­փի բրի­տա­նա­կան այ­ցի ժա­մա­նակ ե­ղե՞լ են Ս­թար­մե­րի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ո­րի արդ­յուն­քում էլ Թ­րամ­փը ՌԴ-ի «վերջ­նագ­րի» 50 օ­րը նվա­զեց­րեց մին­չեւ 10: Հ­նա­րա­վոր տար­բե­րակ է, բայց նաեւ պա­կաս հնա­րա­վոր չէ, որ Բ­րի­տա­նիան հայտն­վել է մի այն­պի­սի դեռ ան­տե­սա­նե­լի սկան­դա­լա­յին վի­ճա­կում, որ Թ­րամ­փը փոր­ձեց այդկերպ օգ­նութ­յան հաս­նել:

Այս­պես, շրջա­նա­ռութ­յան մեջ հայտն­վեց տե­ղե­կութ­յու­նը, ո­րը պատ­մում է հու­լի­սի կե­սե­րին ռու­սա­կան է­լի­տար հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված «Ս­կատ -12» օ­պե­րա­ցիա­յի մա­սին: Այն է՝ ռուս հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րը մուտք են գոր­ծել Օ­չա­կով, որ­տեղ գտնվում է օ­տա­րերկ­րյա բարձ­րաս­տի­ճան ռազ­մա­կան մաս­նա­գետ­նե­րի հա­տուկ կեն­տրոն­նե­րից մե­կը: Զի­նա­թա­փել են ուկ­րաի­նա­կան պա­հա­կա­խում­բը եւ գե­րի վերց­րել ե­րեք բրի­տա­նա­ցի սպա­յի՝ գնդա­պետ Էդ­վարդ Բ­լեյ­քին, փոխգն­դա­պետ Ռի­չարդ Քըր­լին եւ եւս մե­կին, ով կի­բե­րանվ­տան­գութ­յան աշ­խա­տա­կից էր: Ա­վե­լին, որ ռուս­նե­րի ձեռ­քին են հայտն­վել կա­րե­ւո­րա­գույն փաս­տաթղ­թեր, ո­րոնք միան­շա­նակ ա­պա­ցու­ցում են, որ Բ­րի­տա­նիան Ռու­սաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մին ա­մե­նաուղ­ղա­կի մաս­նակ­ցութ­յունն ու­նի: Բ­րի­տա­նա­ցի­նե­րը վար­չա­պե­տի մա­կար­դա­կով շատ ա­րագ հաս­կա­ցել են, թե ի­րա­վի­ճակն ուր կա­րող է տա­նել եւ փոր­ձել են Վա­տի­կա­նի մի­ջամ­տութ­յամբ հետ ստա­նալ գե­րի­նե­րին: Ին­չը սա­կայն Մոսկ­վան կտրուկ մեր­ժել է: Իհարկե, հատկապես ուկրաինական աղբյուրները փորձում են հերթել, թե նման օպերացիա է եղել: Բայց եթե անգամ այդպես է, ապա մեկ է, Ուկրաինայում ներկա պահին կան այն քանակությամբ բրիտանական եւ ՆԱՏՕ-ական սպաներ, որ ցանկության դեպքում, եթե ոչ այստեղ, ապա մեկ այլ տեղ նրանցից մի քանիսին հաստատ կարող են գերել: Բայց ամեն դեպքում, նաեւ մեր միանգամայն տեղեկացված աղբյուրներն են հաստատում, որ Օչակովի օպերացիան միանգամայն իրական է: Այն իրականացվել է մոտ երկու ամսվա ընթացքում, թեեւ հիմնական ժամանակը խլել է այն, որ ռուսական դեսանտային խումբը սպասել է խիտ մառախլապատ եղանակի` առանց աղմուկի Օչակով թափանցելու համար:

Այն, որ այս տե­ղե­կութ­յու­նը, ո­րո­շա­կի պաու­զա­յից հե­տո հայտն­վեց շրջա­նա­ռութ­յան մեջ, նշա­նա­կում է, որ տե­ղի է ու­նե­ցել կազ­մա­կերպ­ված ար­տա­հոսք: Ի­մաս­տը կա­րե­լի է հաս­կա­նալ: Ն­ման փաս­տեր ձեռ­քի տակ ու­նե­նա­լով, Մոսկ­վան կա­րող է լրջա­գույն մե­ղադ­րանք­ներ ներ­կա­յաց­նել ԱՄՆ-ի գլխա­վո­րութ­յամբ ՆԱՏՕ-ին՝ ձեր ան­դամ երկ­իրը պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ է ի­րա­կա­նաց­րել, եւ ու­նենք պա­տաս­խա­նի ի­րա­վունք: Եվ ա­հա, ըստ փոր­ձա­գետ­նե­րի, բրի­տա­նա­կան այ­ցի ժա­մա­նակ է միայն Թ­րամ­փը հենց Ս­թար­մե­րից ստա­ցել բո­լոր ման­րա­մաս­նե­րը՝ փոր­ձե­լով Մոսկ­վա­յին զի­ջում­նե­րի պար­տադ­րել նոր սպառ­նա­լիք­նե­րի մի­ջո­ցով: Ու, թե­րեւս, հենց այդ մա­սին է խո­սում Թ­րամ­փի այն տրտնջո­ցը, թե՝ Պու­տի­նից ոչ մի ար­ձա­գանք չկա, ինչ­քան էլ որ ա­ռա­ջին տի­կին Մե­լա­նյան մեծ հա­մակ­րանք ու­նի նրա հան­դեպ: Ա­սենք, նաեւ այն, որ Թ­րամ­փը միան­գա­մայն նյար­դա­յին ռեակ­ցիա ցու­ցա­բե­րեց Մեդ­վե­դե­ւի հեր­թա­կան եւ ա­մե­նե­ւին էլ ոչ ա­մե­նա­սուր գրառ­ման հան­դեպ, իր հեր­թին է խո­սում այն նյար­դա­յին վի­ճա­կի մա­սին, ո­րը կա Վա­շինգ­տո­նում: Իսկ Մեդ­վե­դե­ւը միայն սրեց վի­ճա­կը՝ հի­շեց­նե­լով ռու­սա­կան «Մե­ռած ձեռք» հա­մա­կար­գի մա­սին, որն ըն­դու­նակ է ավ­տո­մատ կեր­պով ոչն­չաց­նել ողջ ԱՄՆ-ն­ ու երկ­րա­գուն­դը, ե­թե նույ­նիսկ Ռու­սաս­տա­նում «կո­ճակ սեղ­մող» մարդ չմնա:

Մ­յուս կող­մից էլ, Մոսկ­վան ակն­հայ­տո­րեն ի­րեն դրութ­յան տեր է զգում: Բանն այն է, որ ա­մե­նաա­ռանց­քա­յին երկր­նե­րը՝ Չի­նաս­տա­նը, Հնդ­կաս­տա­նը եւ այլն, պար­զա­պես էս գլխից Թ­րամ­փին բա­ցատ­րե­ցին, որ մտքնե­րով ան­գամ չի անց­նում հրաժար­վել ռու­սա­կան նավ­թից, որն էլ Թ­րամ­փի նոր սպառ­նա­լիք­նե­րի անկ­յու­նա­քարն է: Այ­սինքն, հի­մա նա կա­րող է կյան­քի կո­չել այդ սպառ­նա­լիք­նե­րը, բայց ե­թե ո­րե­ւէ է­ֆեկտ դրա­նից չու­նե­նա, ա­պա նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կում կստա­նա Բայ­դե­նից ա­վե­լի վա­տը լի­նե­լու հա­մա­րում, ով, խա­ղա­ղութ­յան խոս­տում­նե­րով գա­լով իշ­խա­նութ­յան, հի­մա ի­րա­վի­ճա­կը շի­կաց­նում է այն­քան, ո­րի մա­սին նախ­կին վար­չա­կազ­մը միայն կե­րա­զեր: Էլ չա­սած, որ այս­քա­նից զատ էլ, Մոսկ­վան կպահ­պա­նի իր հաղ­թա­թուղ­թը, որ Բ­րի­տա­նիան իր դեմ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն է ի­րա­կա­նաց­րել, ո­րը են­թադ­րում է պա­տաս­խան հար­ված:

­Կարճ ա­սած, տրա­մա­բա­նութ­յու­նը հու­շում է, որ ան­հա­ճո եր­կու ի­րա­վի­ճակ­նե­րից դուրս գա­լու հա­մար Թ­րամ­փը գնաց խո­շոր «բլե­ֆի» Ռու­սաս­տա­նի նկատ­մամբ, բայց հի­մա իր խա­ղի ձեռքն է կրակն ըն­կել: Ս­պառ­նա­լիք­ներն ի­րա­կա­նաց­նի, շատ վատ է, չի­րա­կա­նաց­նի, է­լի վատ է, բայց գո­նե կա­րող է մի պատր­վակ գտնել: Օ­րի­նակ, թե կա­տա­կում էի, ինչ 10 օր, ո՞վ կա­րող է 10 օ­րում խա­ղա­ղութ­յուն հաս­տա­տել:

Իսկ այս ըն­թաց­քում կա նաեւ նման վար­կած, որ կփոր­ձի Զե­լենս­կուն հե­ռաց­նել: Ա­մեն դեպ­քում, ռու­սա­կան հե­տա­խու­զութ­յու­նը պնդում է, թե Բ­րի­տա­նիա­յի հետ ար­դեն Թ­րամ­փը նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն ու­նի: Իսկ Զե­լենս­կուն հե­ռաց­նե­լը, հի­շեց­նենք, Մոսկ­վա­յի հին պա­հանջ­նե­րից է, որ իշ­խա­նութ­յու­նը ստանձ­նի լե­գի­տիմ մե­կը եւ կա­րո­ղա­նա խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել:

­Կարճ ա­սած, շատ նման է, որ միան­գա­մայն հե­տաքր­քիր օ­գոս­տոս է լի­նե­լու, ընդ ո­րում, ի­րա­վի­ճա­կը կա­րող է գնալ ինչ­պես ծայ­րա­հեղ սրաց­ման, այն­պես էլ՝ մեծ կա­յու­նութ­յան ուղ­ղութ­յամբ: Դ­րա­նով էլ, կրկնենք, կո­րոշ­վի նաեւ Հա­րա­վա­յին Կով­կա­սի հար­ցը:

Տես նաեւ https://t.me/iravunk/55625 

Leave a Comment