Ուխտերթ Սուրբ Խաչ եկեղեցուց դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի․ դուրս կբերվի հրաշագործ Ավետարանը


Հասարակություն

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը հայտարարում է․

«Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովվության նախաձեռնությամբ, օգոստոսի 3-ին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց դեպի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի տեղի կունենա Ոխտերթ, որտեղ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար Սուրբ Նարեկ մատուռից դուրս կբերվի և Սուրբ Հակոբ եկեղեցի կտարվի հրաշագործ Ավետարանն ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հրավիրում ենք ամենքիդ մասնակից դառնալու այս ուխտագնացությանը և միասնական աղոթքով նորոգելու մեր հոգևոր կյանքի ճանապարհը:

Ուխտերթը կմեկնարկի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու բակից հոգևորականների առաջնորդությամբ՝ քայլերթով դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի, մեկնարկը՝ առավոտյան ժամը 09:00-ին»:

Leave a Comment