Մոսկվային և Մոսկվայի մարզում տեղի է ունեցել արևադարձային հեղեղ՝ ամպրոպներով, որը ուղեկցվել է պայծառ կայծակով, որի մասին բնակիչները ակտիվորեն կիսվում են սոցիալական ցանցերում։
Շերեմետևո օդանավակայանում վատ եղանակի պատճառով մոտ 20 չվերթ է հետաձգվել։
Կայծակը հարվածել է Մոսկվայի մարզի Դոլգոպրուդնիի ամառանոցային գյուղի տներից մեկին: Կրակը տարածվել է հարևան տան տանիքին, եւ, արդյունքում, հրդեհ է բռնկվել երեք մասնավոր տանը։
Կայծակի հարվածների հետևանքով հրդեհվել են նաև Լեսնոյեի տարածքի և Մոտյակովո գյուղի բնակելի տներ։