Ռուսաստանի ՀՕՊ-ը 1 գիշերում 112 ուկրաինական անօդաչու է խոցել

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը անցած գիշերվա ընթացքում երկրի տարածաշրջաններում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի 112 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

Հաղորդագրության համաձայն` ամենից շատ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասում՝ համապատասխանաբար՝ 34 և 31: Վորոնեժի մարզում ոչնչացվել է 12 ԱԹՍ, Ռյազանի մարզում՝ 11։ Հարձակումների մասին հայտնել են նաև Ռյազանի և Սամարայի մարզերից։

Leave a Comment