Սա պատերազմ է Թրամփի և Պուտինի միջև․ Օրբան


Ազդագրեր

Ուկրաինայում ռազմական հակամարտության ավարտի համար անհրաժեշտ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հանդիպումը: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է ЕЖ Telegram ալիքը։

 

«Եթե մենք ցանկանում ենք հասնել հրադադարի, զինադադարի կամ նույնիսկ խաղաղ բանակցությունների, երկու խոշոր խաղացողներ պետք է անձամբ բանակցեն։ Եվ այս պատերազմը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև չէ։ Սա պատերազմ է Արևմուտքի և Ռուսաստանի միջև», – ընդգծել է նա։

 

Ըստ քաղաքական գործչի՝ Արևմուտքի առաջնորդը նախագահ Թրամփն է: «Հետևաբար, առանց անձնական հանդիպման և երկու խոշոր առաջնորդների միջև համաձայնության, մենք կրակի դադարեցման հնարավորություն չունենք», – նշել է Օրբանը։

Leave a Comment