«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը եւ այլ արեւմտամետներ, հայտարարել են, թե օգոստոսի 23-ին Գյումրիում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի առջեւ նախատեսում են բողոքի ակցիա՝ մեր երկրից ռազմաբազայի դուրսբերման պահանջով:
Թե ինչպես է այս ամենին վերաբերում Գյումրի համայնքի ղեկավարը, արդյոք քաղաքապետարանը տեղեկացված է վերոնշյալ հավաքի մասին եւ ընդունել է ի գիտություն, Վարդան Ղուկասյանն «Իրավունք»-ի հետ զրույցում տվեց կարճ պատասխան. «Թույլ չենք տալու, չի՛ ստացվելու»:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ