Ռուսական «Մեռած ձեռքը», որի մասին ակնարկեց Մեդվեդեւը, սարսափեցնում է ԱՄՆ-ին։
Ամերիկացիներն այս օրերին ակտիվորեն քննարկում են ռուսական հակահարվածային համակարգը՝ «Մեռած ձեռքը», որը կարող է հազարավոր միջուկային հրթիռներ արձակել նույնիսկ հրամանատարության լիակատար ոչնչացման դեպքում։
Վիրուսային տեսանյութը բացատրում է, որ եթե ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածեն Ռուսաստանին, համակարգը ավտոմատ կերպով կսկսի ավերիչ պատասխան ՆԱՏՕ-ի երկրների դեմ։