Ву8алвум Ադրբեջանական դիասպորի եւ, համատեղության կարգով, կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդը ձերբակալվել է։
Շահին Շիխլինսկին Մոսկվայում ձերբակալվել է իրավապահ մարմինների կողմից։ Նա արդեն բերվել է Եկատերինբուրգ՝ իր խմբավորման հանցավոր գործունեությունը հետաքննելու համար։
Որոշ տեղեկացված աղբյուրներ փոխանցում են, որ Շիխլինսկին ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանատան մուտքի մոտ: Այսինքն, հաստատվում է, որ բա թաքնցած էր դեսպանատանը: Իսկ դա նշանակում է հետեւյալը. ՌԴ-ում ադրբեջանական դեսպանատունը թաքցրել է ծանր հանցագործությունների (այդ թվում` սպանություն) մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացու, ինչքան էլ, որ նա ծագումով ադրբեջանցի է: Սրանից լուրջ դիվանագիտական սկանդալի հոտ է փչում: