Գազայի հատվածում օդից նետված օգնությունը ստանալ փորձող պաղեստինցիներն ընկել են հարթակից. տեսանյութ


Գազայի հատվածում օդից նետված մարդասիրական օգնությունը ստանալ փորձող պաղեստինցիներն ընկել են հարթակից:

Իսրայելի զինվորականները շարունակում են ապահովել մարդասիրական օգնության մատակարարումը Գազայի հատված օդային ճանապարհով։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։

Իր տվյալների համաձայն՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում յոթ երկիր օդային ճանապարհով Գազայի հատվածի բնակիչների համար 131 կոնտեյներ սնունդ է մատակարարել։ Օգոստոսի 10-ին օգնություն են ուղարկել Բելգիան, Գերմանիան, Հորդանանը, Իտալիան, ԱՄԷ-ն, Նիդեռլանդները և Ֆրանսիան։

Իսրայելի բանակը «կշարունակի աշխատել Գազայի հատվածում մարդասիրական օգնության հետ կապված իրավիճակը բարելավելու ուղղությամբ՝ միջազգային հանրության հետ համատեղ», վստահեցրել է զինվորականը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

52 դիտում

Leave a Comment