ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը կարծում է՝ վերջին պայմանավորվածությունները նպաստելու են վիթխարի միջազգային ներդրումների հոսքին:
Այս մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ խոսելով վաշինգտոնյան հանդիպումների ու համաձայնության մանրամասների մասին:
«Թրամփի ուղու շուրջ աշխատանքներն անցնելու են Հայաստանի տարածքում՝ ԱՄՆ-ի հետ միասին: Դա մի կոմունիկացիոն պրոեկտ է լինելու, որը դառնալու է տարածաշրջանային հաղորդակցության մասշտաբային պրոեկտի մի մասը:
Շատ է խոսվում միջին միջանցքի մասին, դա խոշոր միջազգային պրոեկտ է, որ Չինաստանից Եվրոպա վիթխարի առևտրաշրջանառություն է ապահովելու: Խաղաղության խամերուկը և Թրամփի ուղին դառնալու է այդ պրոեկտի կարևոր օղակ, որտեղից Հայաստանի համար բացվելու են հսկայական տնտեսական և ֆինանսական հնարավորություններ: Հայաստանի համար հոսելու են միջազգային ներդրումներ:
Պատկերացրեք Հայաստանը՝ ներդրողի աչքում. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն են կնքել, տարածաշրջանի սահմանները բացվել են, Հայաստանի տարածքում բացվել է Թրամփի ուղի և մարդիկ, ովքեր ուզում են ներդրումներ անել, Հայաստանը որպես հարմար տարբերակ կդիտարկեն»,- ասել է Կոնջորյանը:
Նա հավելել է, որ այս ամենի իրականացման արդյունքում փոխվելու է կյանքը, փոխվելու են անգամ խնդիրները, Հայաստանը մտածելու է՝ ո՞ր կաազմակերպությանն ընտրի, որ գան ու անեն ինչ-որ աշխատանք, կառուցեն ինչ-որ բան: Կանջորյանի խոսքով՝ Հայաստան են մտնելու միլիարդների ներդրումներ ու քաղաքացիները զգալու են այդ ամենը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
173 դիտում