Խուդաթյանն ու Սարգսյանը հետևել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը միմյանց կապող ճանապարհի շինաշխատանքներին


ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ:

311.jpg (99 KB)

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ 28 կմ երկարությամբ ճանապարհի վրա այս պահին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվեն ընդհանուր նորոգված հատվածի գծանշման աշխատանքները։

«Այնուհետև այց է կատարվել Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհ։

312.jpg (76 KB)

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող 17.2 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը՝ միմյանց միացնելով Սևան քաղաքը, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերը և Հրազդան քաղաքը։

313.jpg (98 KB)

Այս պահին ընթանում են ճանապարհի կողնակների տեղադրման աշխատանքները, ճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

742 դիտում

Leave a Comment