ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Երկու ժամ է հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Զվարթնոց» օդանավակայանում է. ժամանել է Մոսկվայից ու նրա մուտքը Հայաստան արգելում են։
Թե ի՞նչ ռազմավարական, կենսաքիմիական կամ ռադիացիոն վտանգ է ներկայացնում կիրթ այս մարդը հայաստանյան ռեժիմի համար, պաշտոնական որեւէ պարզաբանում չի տրվել։
Մարդուն համառորեն չեն ասում, թե ինչի՞ ինքը չի կարող մուտք գործել Հայաստան։
Անդրանիկ Միհրանյանի ջեբերում հականիկոլական թռուցիկներ, ռադիոակտիվ նյութեր, կամ անտի-զոմբի սփրեյ չի հայտնաբերվել։
Այս պահին դեռ միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետը «Զվարթնոց» օդանավակայանում է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: