Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, պատասխանելով լրագրողի հարցին` ի՞նչ է կատարվում իշխանության ներսում, հստակեցրեց` ոչ թե իշխանության, այլ խմբավորման, որովհետև «դրանց իշխանություն չի կարելի որակել:
«Ցանկացած հանցավոր խմբավորում ունենում է ներքին փոխհարաբերություններ ավարը բաշխելու, խմբավորման կայունությունն ապահովելու իմաստով: Դրա մեջ քաղաքական բովանդակություն չկա: Իրենք իրար լավ էլ արժեն, թող վայելեն: Այստեղ ընդամենը Նիկոլ Փաշինյանը կայացրել է իր` այդ պահի հոգեվիճակից բխող որոշում: Հովիկ Աղազարյանի դիմադրությունը ոչ թե քաղաքական, այլ անձնական նպատակներ ունի:
…Ըստ Փաշինյանի, իր խմբավորումից որևէ մեկը ոչ միայն պիտի չընդդիմանա, այլև մեկը մյուսին չպաշտպանի: Իսկ էդ խմբավորումը հազիվ իրար հետ ոտուգլուխ 200 հոգի էլ չեն լինի: Ոչ թե կարելի է ասել` ճաքեր է տալիս, այլ փոքր մի բան ա մնացել, որտեղ գլորես, ընդեղ կեթա, կշպրտվի»,- ասաց Ղազարյանը:
Առավել մանրամասն` տեսանյութում: