Ուսումնական տարվան ընդառաջ Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակը հայտարարում է բաց դռների օր օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 10-ը բոլոր ուսուցիչների և պրոֆեսորա-դասախոսական կազմի համար։
Իրավաբանական/փաստաբանական ծառայություններն իրենց մեջ ներառում են.
Ցանկացած ոլորտի
խորհրդատվություն, որն իրականացվելու է առցանց, պատասխանը տրվելու է քսանչորս ժամվա ընթացքում։ Դիմումատուն պետք է նշի պաշտոնը, աշխատանքի վայրը։
Դատական պաշտպանություն աշխատանքային, սեփականության իրավունքի խախտման, պատվին և արժանապատվությանն առնչվող վեճերով։ Ընկերությունը կստանձնի դատական պետական տուրքի, անհրաժեշտության դեպքում՝ փորձագետի, ինչպես նաև գործի քննության հետ կապված օրենքով սահմանված այլ գումարների վճարումները։ Ծառայությունները մատուցվելու են անհրաժեշտության դեպքում ներպետական բոլոր ատյաններում մինչև խախտված իրավունքի իսպառ վերացումը։
Հայաստանի վաղվա ապագան կախված է նաև Ձեզանից։
Լեվ Գրուպը ցանկանում է լինել ձեր իրավական երաշխավորը։