Հարուցվել է քրվարույթ սիմուլյացիայով ծառայությունից խուսափելու հոդվածով զինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքով


Հասարակություն

Օգոստոսի 25–ին, ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Կատարվում է նախաքննություն։



Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր, որը  տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։


Հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։


Այս առնչությամբ ՊՆ–ն պարզաբանում է տարածել՝ նշելով. «Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։  

Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։

Leave a Comment