«Հրապարակ». ՔՊ-ականները նոր արշավ են սկսել Սյունիքի մարզպետի դեմ


Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Ղուկասյանի՝ Կալավանցու, Սյունիքի մարզպետ նշանակվելու օրվանից որոշ ՔՊ-ականներ խանդով են վերաբերվել եւ մշտապես «փորել» մարզպետի տակը՝ հույս ունենալով, որ Փաշինյանը կազատվի «օտար» մարդուց եւ երդվյալ ՔՊ-ականներից մեկին Սյունիքի մարզպետ կնշանակի։ Ղուկասյանի դեմ, ՔՊ առաջիկա համագումարին ընդառաջ, նոր արշավ է սկսվել։


Մեզ պատմեցին, որ վարչության անդամի թեկնածուների՝ Սյունիք այցի ընթացքում որոշ ՔՊ-ականներ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ոչ այնքան իրենց՝ ՔՊ կուսակցության հետ կապված տեսլականն ու ծրագրերն են քննարկել, որքան մարզպետի հեռանալ-չհեռանալու հարցը։

Կապանի ՔՊ-ականներից մեկը, ասում են, բարձրաձայնել է մարզպետի հեռացման հարցը, վարչության անդամի թեկնածու Արսեն Թորոսյանը խոստացել է, որ եթե իրեն ընտրեն, ապա ինքն այդ հարցը կբարձրաձայնի կուսակցության ղեկավար մարմնում։



Ի դեպ, երկուսն էլ ներկա են եղել այդ հանդիպմանը, սակայն զգուշավոր լռություն են պահպանել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a Comment