Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել․ Փաշինյան


Ներքաղաքական

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ իմ դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել և չեն էլ կարող կրել որևէ հանգամանքի ներքո․ Կտրիճ Ներսիսյանը պետք է Վեհարանից հեռանա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այո՛, ես որոշակի պլաններ ունեի և ունեմ, բայց այդ պլանները չեն տեղավորվում այն հոլովույթի ներքո, որը ներկայացնում են շատերը ՀՀ–ում։ Այո՛, Վեհարանը պետք է ազատվի Կտրիճ Ներսիսյանից և պետք է ազատվի ՀԱԵ հետևոդների ջանքերով, որոնցից մեկը ես եմ»,– հայտարարեց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ հենց ինքն էլ կառաջնորդի այդ գործընթացը․ «Կարծում եմ՝ առաջիկայում դրա դրսևորումները կտեսնեք»,– ասաց նա։

Leave a Comment