Խաղաղությունն այլևս անշրջելի է․ Փաշինյան


Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում կրկին հայտարարեց, որ ՀՀ վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ և Ադրբեջանն էլ իր հերթին ունի իր վերահոսկողության տակ գտնվող հայկական տարածքներ։

 

«Ակնհայտ փաստեր կան, որ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համեմատությամբ, փոխադարձաբար տարածքներ կան Տավուշի մարզում, այդպիսի տարածքներ կան այլ մարզերում։ Ինչ վերաբերվում է էքսկլավներին և անկլավներին, այդ հարցը պետք է հասցեագրվի։

Նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ես և ՀՀ կառավարությունը և ՀՀ որևէ կառավարությունը չի կարող հրաժարվել էքսկլավ–անկլավների հարցից, որովհետև մենք ունենք Արծվաշեն, և այն՝ որպես ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս, մենք չենք կարող հրաժարվել»,– ասաց նա։

 

Փաշինյանը շեշտեց՝ արձանագրել եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն և այն ինստիտուցիոնալացման կարիք ունի և ՀՀ կառավարությունը գնալու է դրա հետևից։

 

«Մեր նավը հասցրել ենք խաղաղ հանգրվանի, հիմա անհրաժեշտ է, որ նավամատույցներն ավելի հուսալի և կայուն լինեն։ Խաղաղությունն այլևս անշրջելի է»,– նշեց Փաշինյանը։

Leave a Comment