Ինչպե՞ս է Միքայել Սրբազանի գործով մեղադրողի հայրն ազատվել դատվելուց. ուշագրավ մանրամասներ աղմկոտ գործից

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի գործով հանրային մեղադրող Վահան Հարությունյանի վերաբերյալ:

 

Պարզվում է, Սրբազանի գործով մեղադրանքը դատարարանում պաշտպանող դատախազի ընտրությունը ամենևին էլ պատահական չի եղել: Նախկինում զինվորական դատախազությունում աշխատած Վահան Հարությունյանը ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենի տեղակալ, բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանի որդին է:

իկ Հարությունյանն, ում լիազորությունները դեռևս 2022 թվականին կասեցվել էին հենց դատախազության որոշմամբ, անցնում էր Պողոս Պողոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ դատաբժշկական ակնհայտ կեղծ եզրակացություն տալու վարույթով:

 

 

Նշենք, որ Պողոս Պողոսյանին 2001 թվականի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետների տված ակնհայտ կեղծ եզրակացության փաստով դեռևս 2022թվականի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ:

 

Համաձայն դատախազության տարածած հաղորդագրության՝ այս գործով 2019թ. երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շավարշ Գևորգյանի և Գագիկ Հարությունյանի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Քրեական վարույթը նախաձեռնվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ կեղծ եզրակացություն տալը:

Հիշյալ գործը ներկայումս քննվում է Երևանի քրեական դատարանում, սակայն ամբաստանյալի աթոռին է միայն Պողոս Պողոսյանի գործով փորձաքննություն իրականացրած փորձագետներից մեկը՝ Շավարշ Գևորգյանը, ով ներկայումս հանդիսանում է ԴԲԳԿ-ի Երևան քաղաքի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչը:

 

NEWS.am-ին հայտնի դարձավ, որ դատախազության որոշմամբ դեռևս մեկուկես տարի առաջ գործով մեղադրյալ Գագիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և նրա լիազորությունները կասեցնելու որոշումը վերացվել: Ավելին, այդ որոշումից հետո Հարությունյանը նշանակվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենի տեղակալ:

 

Ուշագրավ է, որ Վահան Հարությունյանի՝ Միքայել Սրբազանի գործով դատախազ նշանակվելը համընկել է Պողոս Պողոսյանի սպանության գործով կեղծ եզրակացություն տալու թեման դատախազության կողմից նորից շահարկելու, Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմում անելու որոշման հետ:

 

Նման իրավիճակում հարց է ծագում, արդյոք Սրբազանի գործով մեղադրանքը պաշտպանելու ծանր բեռն իր ուսերի վրա վերցնելով Վահան Հարությունյանը փորձում է փոխհատուցել իր հոր՝ Գագիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատախազության որոշմանը, թե՞ սրանով փորձում է կանխել հոր՝ Պողոս Պողոսյանի գործով կրկին քրեական հետապնդման ենթարկվելու ռիսկը:

Հակառակ դեպքում ինչու՞ պետք է զինդատախազությունում աշխատած, հարգանք և հեղինակություն վայելող դատախազը համաձայներ դառնալ քաղաքական հնչեղություն ունեցող նման գործով հանրային մեղադրող՝ իր վրա վերցնելով դատախազությանն ուղղված «հարվածները»:

 

Ի դեպ նախօրեին Հանրայինի եթերում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազ Ծովակ Մնացականյանը հայտարարել է Վրաստանում 24 տարի առաջ հուղարկավորված Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմում անելու որոշման, այդ հարցում Վրաստանի իրավասու մարմիների հետ համագործակցելու մասին: Կարծիքներ կան, որ դատախազությունն այս քայլով ընտրություններից առաջ հանրության համար նոր շուու է բեմադրելու՝ փորձելով ստվերել վերաբացված գործով ունեցած իրավական անհաջողությունները՝ միաժամանակ նոր դիվիդենտներ ապահովելով իշխող ուժի համար:

 

Leave a Comment