Զելենսկու և Պուտինի միջև հանդիպում չի լինի


Միջազգային

Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ Զելենսկու և Պուտինի միջև հանդիպում չի լինի:

Սա մեկ բան է նշանակում` Եվրոպան կարողացավ Զելենսկուն հետ պահել Թրամփի առաջարկած ծրագիրը կատարելուց: Դա է հաստատում նաեւՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը. «Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը շարունակվում է, քանի որ երկու կողմերի առաջնորդները պատրաստ չեն խաղաղության»:

Ի դեպ, Լևիթը, վկայակոչելով Թրամփին, հրաժարվեց դատապարտել երեկ գիշեր ռուսների հասցրած հարվածները Կիեւին, որն ուժգնությամբ երկրորդն էր ողջ ՀՌՕ-ի ժամանակահատվածում: Մեկնաբանելով, նա ասաց. ««Երկու երկրներ պատերազմի մեջ են։ Եվ վերջերս Ուկրաինան հարձակվեց ռուսական նավթավերամշակման գործարանների վրա»: Ու սա այն դեպքում, երբ Թրամփի թիմի համեմատաբար ուկրաինամետ ներկայացուցիչներից` հատուկ դեսպանորդ Քելլոգը շատ ավելի նյարդային գնահատում էր տվել. «Ռուսաստանը սկսել է պատերազմի երկրորդ ամենամեծ օդային հարձակումը։ Նպատակակետերը: Ոչ թե զինվորներն ու զենքերը, այլ Կիևի բնակելի թաղամասերը։ Պայթեցվում են քաղաքացիական գնացքներ, ԵՄ և Մեծ Բրիտանիայի առաքելությունների գրասենյակներ։ Այս աղաղակող հարձակումները սպառնում են այն խաղաղությանը, որին ձգտում է ԱՄՆ նախագահը»։ Եվ երբ Սպիտակ տան մամուլի խոսնակն այլ գնահատում է տալիս, ապա դա նշանակում է, որ Վաշինգտոնը հենց Զելենսկուն է համարում բանակցություննենը դադարեցնելու հիմնական մեղավորը:

Միաժամանակ, ըստ Լևիթի, ԱՄՆ նախագահը նախատեսում է նոր քայլեր ձեռնարկել հակամարտությունը լուծելու համար:

Leave a Comment