«Ժողովուրդ». Երեւանի տրանսպորտում տիրող իրավիճակն օրեցօր ավելի լարված է դառնում


Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի տրանսպորտում տիրող իրավիճակը, հատկապես սակագնի թանկացումից հետո, օրեցօր ավելի լարված է դառնում։ Եթե իշխանությունը բարձր գինը հիմնավորում էր ծառայության որակի բարձրացմամբ, ապա իրականությունը հակառակն է. քաղաքացիները բախվում են ոչ միայն անհարմարությունների, այլ նաեւ նվաստացնող վերաբերմունքի։


Վերջին օրերին Երեւանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը եւ բլոգեր Արթուր Չախոյանը դիտարկումներ են արել տրանսպորտում։ Նրանք փաստել են՝ Տիգրան Ավինյանի վարչակազմի ուղարկած վերահսկողները քաղաքացիների հետ խոսում են ոչ հարգալից տոնով, հաճախ՝ ագրեսիվ եւ «քյարթու» վարքագիծ դրսեւորում։ Տուգանքներ են գրանցվում նույնիսկ առանց ստուգման։ Չախոյանն ինքը երեկ տուգանվել է՝ առանց որեւէ ստուգման կամ հիմնավորման։

Հասարակական վերահսկողությունը, ըստ ամենայնի, վերածվել է քաղաքացիների դեմ ուղղված մեխանիզմի։ Սա լուրջ ահազանգ է. քաղաքապետարանը պարտավոր է երաշխավորել ոչ միայն վճարային կարգապահություն, այլ նաեւ արժանապատիվ վերաբերմունք իր քաղաքացիների նկատմամբ։



Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տես նաեւ https://t.me/iravunk/56929 

Leave a Comment