Զելենսկին Էրդողանին բողոքել է Կիեւում «Բայրաքթարի» գործարանին, Ադրբեջանի, Բրիտանիայի և ԵՄ դեսպանատների վրա հարվածների վերաբերյալ


Միջազգային

Երեկվա գիշրային հարվածներից հետո Զելենսկին շտապել է զանգահարել Էրդողանին` բողոքելով Կիեւում «Բայրաքթարի» գործարանին, Ադրբեջանի, Բրիտանիայի և ԵՄ դեսպանատների վրա հարվածների վերաբերյալ:

Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ զրույցի ժամանակ Զելենսկին ասել է, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Կիևում, մասնավորապես՝ թուրքական ձեռնարկությունների, Ադրբեջանի դեսպանատան, ԵՄ առաքելության, Բրիտանական խորհրդի և բնակելի թաղամասերի վրա։
«Սա Պուտինի պատասխանն է Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և մեր եվրոպացի գործընկերների կողմից սպանությունները դադարեցնելու բոլոր փորձերին։ Ահա թե ինչու է անհրաժեշտ ճնշում՝ պատժամիջոցներ, մաքսատուրքեր, քաղաքական ճնշում»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։

Դաստելով նրանից, որ Զելենսկին գործնականում մերժեց պատերազմը կանգնեցնելու Թրամփի սցենարը, այս հարվածները դեռ շարունակվելուեն:

Ի դեպ, այս անգամ ռուսները ոչնչացրեցին Ուկրաինայում կառուցվող արդեն չորրորդ «Բայրաքթար»  գործարանը` դեռ շահագործման չհանձնված:

Տես նաեւ https://t.me/iravunk/56928 

Leave a Comment