ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի


Ներքաղաքական

ԱՄՆ դեսպանատան դիմաց տեղի ունեցավ ակցիա՝ ի աջակցություն Վարդան Ղուկասյանի

ՀՀ ԱՄՆ դեսպանատան դիմաց օգոստոսի 29-ին կայացավ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի ազատության պահանջով հերթական ակցիա հավաքը: Հավաքվածները պահանջում էին ԱՄՆ-ում կայանալիք դատավարության արդար մոտեցում:

ԴՕԿ կուսակցությունը նախապես հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. «Վեց ամիս շարունակ մեր դիրքորոշումը եղել է եւ մնում է անփոփոխ՝ արդար դատավարություն եւ ոչինչ ավելին։ Հարգելի ընկերներ եւ կուսակիցներ, խնդրում եւ հորդորում ենք յուրաքանչյուրին պարտադիր ներկայանալ, ձեր մասնակցությունը վճռորոշ նշանակություն ունի»:

Կուսակցության նախագահ Անույշ Խուդավերդյանն իր խոսքում կրկին անգամ շեշտը դրեց արդար դատավարության վրա:

«Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների դատարանը արդարադատությունը հաշվի առնելով՝ ազատ կարձակի Վարդան Ղուկասյանին, ով իրական ընդդիմություն է հանդես գալիս ներկայիս իշխանության համար: Դա է հիմնական պատճառը, որ նա այսօր անազատության մեջ է: Ներկայիս իշխանությունը փորձում է լռեցնել նրան: Բոլորիդ համբերություն եմ մաղթում»,– իր խոսքում ասաց Խուդավերդյանը:

Հավաքին մասնակցում էին տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցության ներկայացուցիչներ եւ քաղաքացիներ, որոնց պահանջը մեկն էր` շուտափույթ կերպով ազատ արձակել Վարդան Ղուկասյանին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Leave a Comment