ՆԱՏՕ-ի ձեռքերը հասել են Բուլղարիա․ Զախարովա


Միջազգային

ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղացնել դաշինքի ռազմական ներկայությունը Եվրոպայում։ Հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Lenta-ի թղթակիցը։

 

«Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է եվրոպական մայրցամաքի ագրեսիվ, ոչնչով չհիմնավորված ռազմականացման գիծը։ Ավելի վաղ աշխատանքներ էին սկսվել Բալթյան երկրներում դաշինքի կոնտինգենտների ընդլայնման և Ֆինլանդիայում դրանց տեղակայման ուղղությամբ, այժմ նրանց ձեռքերը հասել են նաև Բուլղարիա», – ասել Է դիվանագետը։

 

Նրա կարծիքով՝ նման գործողությունները կարող են հանգեցնել մայրցամաքում ռազմաքաղաքական իրադրության հետագա էսկալացիայի։ 

Leave a Comment